Բլատեր. Մունդիալ-2022-ը չի տևի մինչև դեկտեմբերի 23-ը

Բլատեր. Մունդիալ-2022-ը չի տևի մինչև դեկտեմբերի 23-ը

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը չի անցկացվի դեկտեմբերի 23-ին: Ավելի վաղ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն ասել էր, որ կառույցը համաձայնել է մրցաշարի եզրափակիչն անցկացնել հենց այդ օրը:

-Աշխարհի առաջնությունը չի տևի մինչև դեկտեմբերի 23-ը, դա հաստատ: Մենք պետք է մրցաշարն ավարտենք դեկտեմբերի 18-ին: Ես դեմ եմ մրցաշարը մինչև դեկտեմբերի 23-ն անցկացնելուն,-Բլատերի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել 2022 թվականի Աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելու վերաբերյալ, քանի որ ամռանը Քաթարում շատ շոգ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում