Անխել դի Մարիա. Ֆուտբոլում լինում են վերելքներ և վայրէջքներ

Անխել դի Մարիա. Ֆուտբոլում լինում են վերելքներ և վայրէջքներ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան խոստովանել է, որ դեռ լիովին չի հարմարվել Անգլիայի Պրեմիեր լիգային: «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո առաջին հինգ խաղում արգենտինացին երեք գոլ խփեց, սակայն վերջին 13 տուրերի ընթացքում չի կարողանում աչքի ընկնել:

-Որոշ խաղերում ամեն ինչ այնպես չի դասավորվել, ինչպես ցանկանում էի: Կարծում եմ` սա անգլիական ֆուտբոլին հարմարվելու մի մասն է: Ես շատ լավ սկսեցի, ակնկալիքները մեծացան, բոլոր մտածեցին, որ կշարունակեմ նույն ոգով… Բայց ֆուտբոլում լինում են վերելքներ և վայրէջքներ: Յուրաքանչյուր տեղափոխությունից հետո ինձանից ժամանակ է պահանջվել նոր երկրին համարվելու համար: Պարզապես պետք է տնքնաջան աշխատեմ,-դի Մարիայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում