Անգլիական ֆուտբոլի անբաժան զույգերը

Անգլիական ֆուտբոլի անբաժան զույգերը

Ֆոտոշարքում ներկայացված են այն ֆուտբոլիստները (10 զույգ), ովքեր միասին մեծ թվով հանդիպումներ են անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Ֆրենկ Լեմպարդը և Պետեր Չեխը «Չելսիի» կազմում մասնակցել են ԱՊԼ-ի 271 հանդիպման: Ցուցանիշն ավելի բարձր կարող էր լինել, եթե Լեմպարդի տրանսֆերը չվաճառեին, իսկ Չեխին չփոխարիներ Տիբո Կուրտուան:

Պետր Չեխը և Ջոն Թերրին Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումների շրջանակում խաղադաշտում միասին եղել են 275 անգամ:

Սամմի Հյուպիան և Ջեյմի Կարրագերը միասին «Լիվերպուլի» կազմում մասնակցել են ԱՊԼ-ի 280 հանդիպման:

Յուսսի Յասկելայնեն և Կևին Դևիս. 288 համատեղ խաղ «Բոլթոնի» մարզաշապիկով:

Անգլիական ֆուտբոլի անբաժան զույգերի թվում չէին կարող չլինել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդները. Գարրի Նևիլը և Ռայան Գիգզ միասին անցկացրել են 297 խաղ:

Յուսսի Յասկելյանենը մեկ այլ ֆուտբոլիստի` Կևին Նոլանի հետ ևս անբաժան է եղել. ուղիղ 300 հանդիպում «Բոլթոնի» կազմում:

Գարի Նևիլը Փոլ Սքոուլզի հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է 302 խաղի:

Պետր Չեխը Ջոն Թերրիի և Ֆրենկ Լեմպարդի ընկերն է, սակայն վերջին երկուսը միասին ավելի շատ խաղերի են մասնակցել: 351 համատեղ խաղ «Չելսիի» մարզահագուստով ԱՊԼ-ում:

Փոլ Սքոուլզը և Ռայան Գիգզը գերազանցում են Թերրիին և Լեմպարդին. «կարմիր սատանաները» միասին մասնակցել են 358 հանդիպման:

Բոլորին գերազանցում է Սթիվեն Ջերրարդ և Ջեյմի Կարագեր զույգը. այս ֆուտբոլիստները «Լիվերպուլի» կազմում մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 383 խաղի:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում