Հեմիլթոն. Այլ թիմի արշավորդի հետ մրցակցելն ավելի հետաքրքիր է

Հեմիլթոն. Այլ թիմի արշավորդի հետ մրցակցելն ավելի հետաքրքիր է

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը պատմել է, որ ավելի հետաքրքիր կլիներ, եթե 2015 մրցաշրջանում ինչ-որ մեկը կարողանար պայքարել իր թիմի դեմ։

-Կարծում եմ՝ հրաշալի է, երբ պայքարում ես այլ թիմի հետ։ Ես մանկության տարիներին նայում էի «Ֆորմուլա-1»-ի մրցաշարերը, և միշտ ավելի հետաքրքիր էր, երբ երկու թիմեր էին մրցակցում։ Իհարկե, թիմակցի հետ մրցելը հետաքրքիր է, բայց կարծում եմ, որ այլ թիմի արշավորդի հետ հաղթանակի համար պայքարելը միշտ ավելի մեծ բավականություն է պատճառում,-հայտարարել է Հեմիլթոնը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում