Գաբրիել Ղազարյանի ուշադրության կենտրոնում է մասսայական սպորտի զարգացումը

Գաբրիել Ղազարյանի ուշադրության կենտրոնում է մասսայական սպորտի զարգացումը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել է ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովի հետ և քննարկել մասսայական սպորտին առնչվող հիմնահարցեր: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:

Գաբրիել Ղազարյանը տեղեկացրել է, որ 2014 թվականի հունիսին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում «Ֆիզկուլտուրային առողջարարական համալիր» ծրագրի ստեղծման նպատակով անցկացվել է առաջին խորհրդակցությունը` նախկինում հայտնի «Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» (ՊԱՊ) համալիրի վերականգնման նպատակով:

Գ. Ղազարյանը նշել է, որ արդեն ուսումնասիրել է ռուս գործընկերների հաջող փորձը ՊԱՊ համալիրի վերականգնման գործում և շնորհակալություն է հայտնել Պ. Նովիկովին կատարված աշխատանքների մասին ունեցած տեղեկատվություն տրամադրելու համար: Քննարկվող հարցերի շրջանակներում անդրադարձ է եղել նաև ռուսական մարզադպրոցներում մարզաձևերի մարզումներին վերաբերող ծրագրերը Հայաստանում կիրառելու հարցին: Ի պատասխան ՌԴ սպորտի նախարարի տեղակալի խնդրանքի՝ նախարար Ղազարյանը խոստացել է ռուս գործընկերոջը ծանոթացնել մեր երկրում մասսայական սպորտի զարգացման ու քարոզչության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Գ. Ղազարյանը նաև ներկա է գտնվել ընդհանուր մենամարտեր մարզաձևի աշխարհի առաջնությանը, OFS վարկածով աշխարհի չեմպիոնության գավաթը հանձնել աշխարհի չեմպիոն Շամիլ Զավուրովին

Հետևեք մեզ նաև Telegram-ում