Ֆյուրի. Ռինգում կերգեմ, եթե հաղթեմ Կլիչկոյին

Ֆյուրի. Ռինգում կերգեմ, եթե հաղթեմ Կլիչկոյին

Բրիտանացի ծանրքաշային բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ ռինգում կերգի, եթե կարողանա հաղթել WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին: Նշենք, որ Ֆյուրին նման փորձ է ձեռք բերել  Կրիստիան Համմերի հետ մենամարտից հետո:

«Ես ասել էի, որ ռինգում կերգեմ, եթե հաղթեմ Համմերին, սակայն նույնը կանեմ Կլիչկոյին հաղթելու դեպքում»,-Ֆյուրիի խոսքը մեջբերված է «Boxingscene»-ից:

Հավելենք, որ Թայսոն Ֆյուրին WBO վարկածով աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ է և պետք է մենամարտի Կիլչկոյի հետ: Բրիտանացին հույս ունի, որ իր հաջորդ մենամարտը հենց Վլադիմիր Կլիչկոյի հետ է լինելու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում