Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Սիթիին»

Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Սիթիին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Սիթիին»: Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Լիվերպուլից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «քաղաքաբնակներն» առաջատար «Չելսիին» զիջում են 5 միավոր, սակայն վերջինս մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

-«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների փոխարեն ես ինձ վատ կզգայի` տեսնելով, թե որքան հեշտ է խաղալ իմ թիմի դեմ: Մենք «Մանչեսթեր Սիթիին» գնահատում ենք որպես Անգլիայի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի: Այս թիմը պետք է զարգանա, պետք է տարեցտարի ավելի լավը դառնա: Այս ամենի փոխարեն մենք ամեն անգամ նույն սխալներն ենք տեսնում,-Նևիլի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում