«Ռոման» 10 հոգով չպարտվեց «Յուվենտուսին» (տեսանյութ, ֆոտոշարք)

«Ռոման» 10 հոգով չպարտվեց «Յուվենտուսին» (տեսանյութ, ֆոտոշարք)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրը եզրափակվեց մրցաշարային աղյուսակի վերին երկու հորիզոնականներն զբաղեցնող թիմերի՝ «Ռոմայի» և «Յուվենտուսի» միջև հանդիպմամբ։

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում տեղի ունեցած խաղում թիմերըմեկական գնդակ են փոխանակել։ Ընդ որում, «Ռոման» 62-րդ րոպեին մնացել է 10 հոգով. կանոնների խախտման համար Թորոսիդիսը հեռացվել է դաշտից։ Թիմերը շարունակում են անփոփոխ մնալ իրենց դիրքերում, «Յուվեն» 9 միավորով գերազանցում է մայրաքաղաքային թիմին։

«Ռոմա» – «Յուվենտուս»` 1:1
Գոլերը` Կեյտա 78, Տևես 64

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում