Գարսիա. Ոչ-ոքիից հետո «Ռոման» մտածում է միայն երկրորդ տեղի մասին

Գարսիա. Ոչ-ոքիից հետո «Ռոման» մտածում է միայն երկրորդ տեղի մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան «Յուվենտուսի» հետ ոչ-ոքիից հետո հայտարարել է, որ իր թիմն այլևս չի մտածում Իտալիայի չեմպիոն դառնալու մասին։

-Սա շատ տակտիկական խաղ էր։ Ես «Ռոմայի» կողմից բացառիկ արձագանք տեսա այն դեպքում, երբ գոլ էինք ընդունել և խաղացող կորցրել։ Մենք դեռ ողջ ենք։ Մենք այսպես երկար ժամանակ չէինք խաղացել։

Դաշտ չէինք դուրս եկել ոչ-ոքիի համար։ Պարզ էր, որ դա ծանր տակտիկական խաղ էր առանց հնարավորությունների։ Բայց հետո մենք լավ խաղացինք և արժանի էինք երկրորդ գոլին վերջին 30 րոպեներին։

Դեռ շատ խաղեր են մնացել, սակայն հիմա պետք է մտածենք միայն երկրորդ տեղը պահպանելու մասին,-ասել է Գարսիան, ում թիմը 3-րդ տեղում ընթացող «Նապոլիին» գերազանցում է 4 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում