«Ման. Սիթին» հետաքրքրված է Անչելոտիի ծառայություններով

«Ման. Սիթին» հետաքրքրված է Անչելոտիի ծառայություններով

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այն մասնագետներից է, ում խառայությունները հետաքրքրում են «Մանչեսթեր Սիթիին»։ Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքայինները» դիտարկում են գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին մրցաշրջանի ավարտին պաշտոնանկ անելու հավանականությունը։

Անչելոտին անգլիական ակումբի ղեկավարության ուշադրության կենտրոնում է երիտասարդական թիմի մարզիչ Պատրիկ Վիեյրայի, «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի և Մյունխենի «Բավարիան» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի հետ։

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ, որն ավարտվում է 2016 թվականին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում