Գուտի. Եթե «Ռեալն» այսպես շարունակի, ամեն ինչ վատ կլինի

Գուտի. Եթե «Ռեալն» այսպես շարունակի, ամեն ինչ վատ կլինի

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին վերլուծել է թիմի խաղը Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

-Ես արդեն վաղուց ասել եմ, որ «Ռեալը» լավագույն մարզավիճակում չէ։ Կուզենայի տեսնել թիմի խաղն այնպիսի մրցակիցների հետ, ովքեր իրենք են ցանկանում վերահսկել խաղը, չեն սեղմվում իրենց դարպասներին և չեն վախենում հարձակվել։

Ակնհայտ է, որ երբ «Ռեալը» ստիպված լինի գործ ունենալ նման մրցակիցների հետ, ապա թիմի համար հեշտ չի լինի։ Եվ եթե «Ռեալը» շարունակի նույն ոգով, ապա դա նրա համար շատ վատ կավարտվի,-ասել է Գուտին »El Chiringuito»-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում