Կարագեր. Թերրին կենսական նշանակություն ունի «Չելսիի» համար

Կարագեր. Թերրին կենսական նշանակություն ունի «Չելսիի» համար

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է Լոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերրիի մասին։

«Թերրիի հեռանալը կարող է «Չելսիի» համար հսկայական խնդիր դառնալ, և նրանք մեծ դժվարությամբ կկարողանան շտկել իրավիճակը։ Ջոնը թիմի համար կենսական նշանակություն ունի։

Աշխարհի նախորդ առաջնության ժամանակ ես ափսոսում էի բարձրակարգ կենտրոնական պաշտպանների պակասի համար, ովքեր կատարում են «կեղտոտ աշխատանքը» թիմին օգնելու համար։ Թերրին այդպիսի պաշտպաններից է։ Կեյհիլն ու Զուման լավ խաղացողներ են, սակայն առանց Թերրիի «Չելսին» դժվար թե կարողանա մյուս տարի հաղթել Անգլիայի առաջնությունում։

Ջոնը կարող է ուժեղացնել Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր թիմ։ Ես ասել եմ, որ Թերին լավագույն պաշտպանն է ԱՊԼ պատմության մեջ, և միայն շնորհիվ իր որակների նա շատ երկար ժամանակ կարող է բարձր մակարդակով խաղալ»,-ասել է Կարագերը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում