«Ուլիսի» կիսապաշտպանը երկու շաբաթով դուրս է եկել շարքից

«Ուլիսի» կիսապաշտպանը երկու շաբաթով դուրս է եկել շարքից

Ինչպես արդեն տեղելացրել ենք, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Ուլիսը» 2։1 հաշվով առավելության է հասել «Բանանցի» նկատմամբ և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այդ հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել թիմի առաջատար խաղացողներից մեկը՝ Արտակ Ալեքսանյանը, ով չի կարողացել շարունակել հանդիպումը և պատգարակի օգնությամբ լքել է խաղադաշտը:

Բժշկական զննումից հետո պարզ է դարձել, որ Ալեքսանյանը ոտնաթաթի մկանային հյուսվածքների վնասվածք է ստացել, ու ըստ բժիշկների կկարողանա մարզվել միայն երկու շաբաթ անց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում