Ալոնսոն բաց կթողնի Ավստրալիայի Գրան-պրին

Ալոնսոն բաց կթողնի Ավստրալիայի Գրան-պրին

«Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն բժիշկների խորհրդով բաց կթողնի Ավստրալիայում կայանալիք Գրան-պրին։ Նման որոշման պատճառը թետրվարի 22-ին Բարսելոնայի թեստերի ժամանակ տեղի ունեցած վթարն է։ «Մակլարենի» կազմում Ալոնսոյին կփոխարինի Քևին Մագնուսենը։

«Բժիշկներն ԱԼոնսոյին խորհուրդ են տվել բաց թողնել այս մրցաշարը, որպեսզի նվազագույնի հասցվի ուղեղի ցնցման կրկնման հավանականությունը, որը նա ստացել էր վթարի ժամանակ։ Դա ստանդարտ բժշկական խորհուրդ է մարզիկների դեպքում։ Այսպիսով, ռիսկից խուսափելու համար բժիշկները Ալոնսոյին կոչ են արել չշտապել և ելույթ չունենալ Ավստրալիայում»,-ասված է «Մակլարենրի» տարածած հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում