Էքսկուրսիա Մադրիդի «Ռեալի» թանգարանում

Էքսկուրսիա Մադրիդի «Ռեալի» թանգարանում

1902 թվականի մարտի 6-ին պաշտոնապես հիմնադրվել է աշխարհի ամենահեղինակավոր ակումբներից մեկը` Մադրիդի «Ռեալը»: Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ իր ուրույն տեղ ունեցող ակումբի ծննդյան կապակցությամբ առաջարկում ենք փոքրիկ էքսկուրսիա:

Եթե Դուք եղել եք Մադրիդում, բայց չեք այցելել «Ռեալի» թանգարան, ապա Ձեր արարքը կարելի է որակել որպես փոքրիկ հանցագործություն` անկախ նրանից, թե որ թիմին եք երկրպագում: Ակումբի փառահեղ պատմության և ներկայի վերաբերյալ բավարար տեղեկություն կարելի է ստանալ շրջայցի միջոցով, որն իր մեջ ներառում է` այցելություն թանգարան, VIP գոտի, պահեստայինների համար նախատեսված և տեխնիկական գոտի, հանդերձարան, մամուլի ասուլիսների սրահ, ակումբի պաշտոնական խանութ: Իսկ եթե դեռ հնարավորություն չեք ունեցել այս ամենը սեփական աչքերով տեսնելու, առաջարկում ենք օնլայն փոքրիկ էքսկուրսիա, բայց միայն թանգարանի տարածքում:

Էքսկուրսիայի ընթացքում առաջարկում ենք լսել:

«Ռեալի» ֆուտբոլիստների առաջին խաղակոշիկներից և հին գնդակներից:

Ակումբի հիմնադրմանն առնչվող պաշտոնական փաստաթղթերից:

Սա ո՛չ «Adidas» է, ո՛չ «Nike», սա «Ռեալի» առաջին մարզահագուստներից է:

Ֆուտբոլիստների նկարներով մեծ ու փոքր քարտեր հին ժամանակներում ևս տպագրվել են:

Թանգարանում կա  մյունխենյան ողբերգությանն առնչվող պատմական նմուշ:

Ներկայացված են «Ռեալի» բոլոր նախագահները, գերբի և մարզադաշտի էվոլյուցիան:

Թանգարանում չեն կարող չլինել ակումբի լեգենդար պատմությունը հիշեցնող լուսանկարներ:

«Ռեալի» հիմնի բառերը և նոտաները, երգի առաջին ձայներիզը:

«Ռեալ Մադրիդը» միայն ֆուտբոլի և բասկետբոլի թիմեր չէ, որ ունի: Վոլեյբոլը, շախմատը, թենիսը ևս անտեսված չեն եղել:

«Ռեալի» բասկետբոլային թիմի հաջողությունները ներկայացված են առանձին հատվածում:

Իսպանիայի առաջնության և Սուպերգավաթի տիտղոսները:

«Ռեալի» ֆուտբոլիստների անհատական մրցանակների կրկօրինակները, իսկ երբեմն բնօրինակները:

Սա «Սուպեր Ոսկե գնդակն» է, որը ХХ դարի ֆուտբոլային նվաճումների համար ստացել է Ալֆրեդո դի Ստեֆանոն: Նման մրցանակ բացի դի Ստեֆանոյից ոչ ոք չունի:

Հրաշալի պատմական նմուշ. լեգենդար Ֆերենց Պուշկաշի անվանական խաղակոշիկը:

Կրիշտիանու Ռոնալդուի, Սերխիո Ռամոսի և այլ ֆուտբոլիստների խաղակոշիկները ևս տեղ են գտել թանգարանում:

«Պատմության լավագույն պայմանագիրը». Սանտյագո Բեռնաբեուն պայմանագիր է կնքում Ալֆրեդո դի Ստեֆանոյի հետ: Տպավորիչ է, չէ՞:

Չեմպիոնների լիգայի սրահը:

1998 թվականի «Յուվենտուս»-«Ռեալ» եզրափակչի տոմսը:

2002 թվականի եզրափակչին առնչվող նմուշներ:

Իսկ այս հաջողությամբ ոչ մի թիմ չի կարող համեմատվել «Ռեալի» հետ. Չեմպիոնների լիգայի 10 գավաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում