NBA. «Չիկագոն» հաղթեց «Օկլահոմային», «Պորտլենդը»` «Դալլասին» (տեսանյութ)

NBA. «Չիկագոն» հաղթեց «Օկլահոմային», «Պորտլենդը»` «Դալլասին» (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը կայացել է երկու հանդիպում:

«Չիկագո Բուլզը» սեփական հարկի տակ հաղթանակ է տոնել «Օկլահոմա-Սիթի Տանդերի» նկատմամբ` 108:105 հաշվով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվել է Ռասսել Ուեստբրուկը, ով վաստակել է 43 միավոր: «Չիկագոյի» կազմում 26 միավոր վաստակել է Նիկոլա Միրոտիչը:

«Դալլասն» արտագնա խաղում ջախջախիչ պարտություն է կրել «Պորտլենդից»: Առանցքային են եղել խաղի երկրորդ և երրորդ քառորդները, երբ տանտերերն ունեցել են «+20» առավելություն: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվել է Լամարկուս Օլդրիջը, ով վաստակել է 17 միավոր:

NBA, կանոնավոր առաջնություն

«Չիկագո»-«Օկլահոմա»` 108:105 (18:30, 30:20, 24:29, 36:26)

«Պորտլենդ»-«Դալլաս»` 94:75 (17:23, 23:13, 31:21, 23:18)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում