Հայաստանի Մ-15 և Մ-14 հավաքականներն ավարտեցին ելույթները ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարում

Հայաստանի Մ-15 և Մ-14 հավաքականներն ավարտեցին ելույթները ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարում

Այսօր Կիպրոսի Այա Նապա քաղաքում ավարտվեց ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները:

Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը, որը բաղկացած է 2000 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից, այսօր մրցել է ՆՀՀ Մակեդոնիայի Մ-15 հավաքականի հետ, որն ամբողջությամբ կազմավորված էր 1999 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից: Մեր հավաքականը պարտվել է 1:2 հաշվով: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն իր հերթին 1:3 հաշվով զիջել է Կիպրոսի հավաքականին, որոնց ֆուտբոլիստները նույնպես 1-1.5 տարով մեծ էին մեր խաղացողներից: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Զարգացման մրցաշարը հիանալի հնարավորություն էր նոր կազմավորված մեր հավաքականների ֆուտբոլիստների համար միջազգային փորձ ձեռք բերելու տեսանկյունից, այն անցկացվում էր առանց միավորների և ավելի շատ միտված էր պատանի ֆուտբոլիստների որակների զարգացմանը և փորձ ձեռք բերելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում