Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց «Յամալի» հետ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց «Յամալի» հետ

Մոսկվայում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական «Յամալ» թիմի հետ:

Բորիս Վարդանյանի դուբլի և Սարո Գալստյանի ու Էռնեստ Ակոպովի մեկական գոլերի շնորհիվ Հայաստանի հավաքականն առջևում էր 4:1 հաշվով, սակայն խաղավերջում մրցակիցը, դարպասապահի փոխարեն ասպարեզ հանելով լրացուցիչ խաղացող, կարողացավ բեկել հանդիպման ընթացքը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4 հաշվով:

ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է, որ վաղը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կվերադառնա Երևան: Հիշեցնենք, որ մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում