Գաբրիել Ղազարյանը ներկա է եղել մարմնամարզության ՀՀ առաջնության եզրափակիչ մրցելույթներին

Գաբրիել Ղազարյանը ներկա է եղել մարմնամարզության ՀՀ առաջնության եզրափակիչ մրցելույթներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ մարտի 6-ին, ներկա է եղել մարմնամարզության ՀՀ առաջնության եզրափակիչ օրվա մրցելույթներին: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարը պարգևատրել է բազմամարտ մրցաձևի հաղթող Արթուր Դավթյանին (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հակոբ Սերոբյան):  Բազմամարտի տղաների պայքարում 2-րդ տեղը գրավել է Վիգեն Խաչատրյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արտյոմ Ավետյան), 3-րդ տեղը՝ Արմեն Պետրոսյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Տիգրան Պետրոսյան):

Աղջիկներից բազմամարտում հաղթել է Աննա Գրիգորյանը (Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմենուհի Ադաջյան), 2-րդ տեղը զբաղեցրել է Աննա Ղազարյանը (Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Անժելա Դավիդյան), 3-րդ տեղը՝ Ելենա Հայկազունին (Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Եղսապետ Չադրչյան):

Առաջնությունը մեկնարկել էր մարտի 4-ին, մրցաշարին մասնակցում էին 50 մարզիկ՝ Երևանից, Էջմիածնից, Գյումրուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում