Վենգեր. Համոզված եմ` Սքոուլզին դուր կգար խաղալ Օզիլի հետ

Վենգեր. Համոզված եմ` Սքոուլզին դուր կգար խաղալ Օզիլի հետ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզի այն հայտարարությանը, որի համաձայն` Մեսութ Օզիլը լոնդոնյան թիմում մոտիվացված չի խաղում:

-Սքոուլզը սխալվում է: Ես համոզված եմ, որ նրան դուր կգար նույն թիմում խաղալ Օզիլի հետ: Մեսութը մարզումների ժամանակ շատ է աշխատում, նա ավելի շատ է մարզվում, քան կարելի է ենթադրել նրա խաղից: Այդպիսին է նրա խաղաոճը: Օզիլը հասկանում է, որ խաղում է այնպիսի ակումբում, որտեղ ամեն րոպե պետք է ցույց տալ կայունություն, և նա դա անում է,-ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Արսեն Վենգերը խոսել է նաև Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մարտի 9-ին կայանալիք խաղից ունեցած սպասումներից:

-2006 թվականից ի վեր արտագնա խաղերում «Արսենալը» չի՞ հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»… Ես պատմությանը նշանակություն չեմ տալիս: Այժմ մենք լավ ենք հանդես գալիս արտագնա խաղերում և կփորձենք հաղթել առաջիկա խաղում: Վստահ ենք մեր ուժերի վրա: Մանչեսթեր ենք մեկնում հաղթելու համար: «Արսենալն» Անգլիայի գործող գավաթակիրն է և ցանկանում է պահպանել տիտղոսը,-ասել է Վենգերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում