Ռայոլա. «Լիվերպուլում» Բալոտելլին ավելի լավ ֆուտբոլիստ է դառնում

Ռայոլա. «Լիվերպուլում» Բալոտելլին ավելի լավ ֆուտբոլիստ է դառնում

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլիի գործակալ Մինո Ռայոլան կարծում է, որ իտալացի ֆուտբոլիստն առաջընթաց է գրանցել` տեղափոխվել անգլիական ակումբ:

«Այժմ Բալոտելլիի համար շատ հետաքրքիր շրջան է: Նա աշխատում է մի մարզչի ղեկավարությամբ, ով իրենից պահանջում է այն, ինչ նախկինում ոչ ոք չի պահանջել: Խոսքը հատկապես առանց գնդակի վազքային վարժությունների մասին է: Դա նպաստում է նրա առաջընթացին, Մարիոն ավելի լավ ֆուտբոլիստ է դառնում: Բալոտելլին հպարտանում է «Լիվերպուլով», նա անտարբեր չէ թիմի նկատմամբ, ինչը շատ կարևոր է»,-Ռայոլայի խոսքը մեջբերված է «RMC Sport»-ից:

Նշենք, որ Բալոտելլին մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնության 13 խաղի և խփել է միայն 1 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում