Բարձրագույն խումբ. «Շիրակը» հաղթեց «Գանձասար Կապանին» (տեսանյութ)
21/03/2015 16:40
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը մեկնարկեց Գյումրիում: Գյումրու Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում «Շիրակը» հյուրընկալել էր «Գանձասար Կապանին»: Վարդան Բիչախչյանի թիմը 2:0 հաշվով հաղթանակ տոնեց Դավիթ Հակոբյանի դուբլի շնորհիվ:
Այժմ «Շիրակն» ունի 34 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Գանձասարը» մնաց 19 միավորով` դեռևս հինգերորդ հորիզոնականում:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 19-րդ տուր
«Շիրակ»-«Գանձասար Կապան»` 2:0
Գոլերը` Հակոբյան 4′, 45′