Կարլո Անչելոտիի նախընտրած վեցյակը

Կարլո Անչելոտիի նախընտրած վեցյակը

Մադիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 6 ֆուտբոլիստի 2000 րոպեից ավելի խաղաժամանակ է տվել: Տեղեկանում ենք «Defensacentral.com»-ից:

Իկեր Կասիլյասը, Մարսելոն, Թոնի Կրոսը, Կարիմ Բենզեման, Գարեթ Բեյլը և Կրիշտիանու Ռոնալդուն ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստներն են: Բացարձակ առաջատարը Թոնի Կրոսն է, ով Իսպանիայի առաջնությունում 2352 րոպե խաղադաշտում է անցկացրել. սա կազմում է «Ռեալի» ամբողջ խաղաժամանակի 93%-ը: Կրոսը մասնակցել է 28 հնարավորից 27 խաղի: 

Թոնի Կրոսին հաջորդում են Կասիլյասը և Ռոնալդուն, ովքեր մասնակցել են 25 խաղի` «Ռեալի» խաղաժամանակի 89%-ը: Նրանց միջև տարբերությունը շատ մեծ չէ. Կասիլյասը 2250 րոպե խաղաժամանակ է ստացել, Ռոնալդուն` 2239: Նրանց հաջորդում են Գարեթ Բեյլը և Մարսելոն, ովքեր ստացել են համապատասխանաբար 2193 րոպե և 2192 րոպե խաղաժամանակ: 2000 րոպե խաղաժամանակը հատած դեռևս վերջին ֆուտբոլիստը Կարիմ Բենզեման է` 2115 րոպե:

Հավելենք, որ վերոնշյալ ֆուտբոլիստների ցանկը շուտով կարող են համալրել Իսկոն և Դանի Կարվախալը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում