Սարգիս Քոչարյանը` Մ-23 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Սարգիս Քոչարյանը` Մ-23 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Լեհաստանում շարունակվում է Մ-23 ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային 5-րդ օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում Սարգիս Քոչարյանն Հայաստանի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճելու հնարավորություն ուներ:

Քոչարյանի մրցակիցը վրացի Լաշա Գոբաձեն էր: Լարված գոտեմարտում առաջին 3 միավորը վաստակեց վրացի ըմբիշը: Սարգիսը կարողացավ հետ բերել 2 միավոր, բայց ավելին անել չհաջողվեց, ու գոտեմարտն ավարտվեց 3:2 հաշվով` հօգուտ Գոբաձեի: Այսպիսով, Սարգիս Քոչարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն է:

Սարգիս Քոչարյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր ռուս Ալդան Ակիևին, 1/4 եզրափակչում 3:1 հաշվով առավելության էր հասել բելառուս Ռադիկ Կուլիևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6:2 հաշվով հաղթել էր շվեդ Ջոնաս Պլատոյին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ավարտվել են ազատ ոճի ըմբշամարտի մրցումները, որոնցում հայ ըմբիշները երկու մեդալ են նվաճել. Վոլոդյա Ֆրանգուլյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Գրիգոր Գրիգորյանը` փոխչեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում