Եվրո-2016. Չեխիան խուսափեց պարտությունից, Ուելսը հաղթեց Իսրայելին (տեսանյութեր)

Եվրո-2016. Չեխիան խուսափեց պարտությունից, Ուելսը հաղթեց Իսրայելին (տեսանյութեր)

Պրահայում կայացավ Եվրո-2016-ի ընտրական փուլի 5-րդ տուրի` Չեխիա-Լատվիա հանդիպումը: A խմբի առաջատարը կարողացան խուսափել տնային պարտությունից, և հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: 30-րդ րոպեին Լատվիայի կազմում աչքի ընկավ Ալեքսեյ Վիշնյակովը, իսկ հանդիպման վերջնամասում Վացլավ Պիլարժը վերականգնեց հաշվի հավասարությունը:

Զուգահեռաբար ընթանում էր B խմբի Իսրայել-Ուելս հանդիպումը, որում վստահ հաղթանակ տոնեցին հյուրերը: Ուելսեցիների կազմում մեկ գոլ խփեց Աարոն Ռեմսին և դուբլ ձևակերպեց Գարեթ Բեյլը: 

Եվրո-2016, ընտրական փուլ, 5-րդ տուր

A խումբ, Չեխիա-Լատվիա` 1:1
Գոլերը` Պիլարժ 90՛ – Վիշնյակով 30՛

B խումբ, Իսրայել-Ուելս` 0:3
Գոլերը` Ռեմսի 45+1՛, Բեյլ 50՛, 77՛
Հեռացում` Տիբի 51՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում