Եվրո-2016. Բուլղարիայի դեմ խաղում Իտալիան խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Եվրո-2016. Բուլղարիայի դեմ խաղում Իտալիան խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Եվրո-2016-ի ընտրական փուլի H խմբում ընդգրկված Բուլղարիայի և Իտալիայի հավաքականների հանդիպումը խաղաղ ելք ունեցավ: Սոֆիայի «Վասիլ Լևսկի» մարզադաշտում կայացած խաղում Անտոնիո Կոնտեի սաներին միայն խաղավարտին հաջողվեց խուսափել պարտությունից:

Հանդիպման արդեն 4-րդ րոպեին Յորդան Մինևը դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն բուլղարացիները բավականին արագ շտկեցին թիմակցի սխալը. 11-րդ րոպեին Իվելին Պոպովը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 6 րոպե անց աչքի ընկավ Իլյան Միցանսկին: Դաշտի տերերի համար հաղթական հաշիվը պահպանվեց մինչև 84-րդ րոպեն, երբ Էդերն իտալացիներին փրկեց պարտությունից:

Այս հանդիպումից հետո Իտալիայի հավաքականն ունի 11 միավոր և խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ Բուլղարիան չորրորդ տեղում է` ակտիվում ունենալով 5 միավոր: Խմբի առաջատարը Խորվաթիան է, որն ունի 13 միավոր: Ավելի վաղ տեղեկացրել ենք, թե ինչ արդյունքներ են գրանցվել H խմբի մյուս խաղերում:

Եվրո-2016, ընտրական փուլ, 5-րդ տուր

Բուլղարիա-Իտալիա` 2:2
Գոլերը` Պոպով 11՛, Միցանսկի 17՛ – Մինև 4՛ (ինքնագոլ), Էդեր 84՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում