Եվրո-2016 | B խումբ. Բելգիայի ջախջախիչ հաղթանակը, Ջեկոյի հեթ-տրիկը (տեսանյութ)

Եվրո-2016 | B խումբ. Բելգիայի ջախջախիչ հաղթանակը, Ջեկոյի հեթ-տրիկը (տեսանյութ)

Բելգիայի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի 5-րդ տուրում ջախջախիչ հաղթանակ տոնեց Կիպրոսի ընտրանու նկատմամբ: Բելգիացիները 5 անպատասխան գոլ խփեցին, մեկական անգամ աչքի ընկան Քրիստիան Բենտեկեն, Էդեն Ազարը, Միշի Բատուշային, իսկ Մարուան Ֆելայինին դուբլ ձևակերպեց:

Զուգահեռաբար ընթացող Անդորրա-Բոսնիա և Հերցեգովինա խաղում հյուրերը հաղթեցին 3:0 հաշվով, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն:

Եվրո-2016, ընտրական փուլ, 5-րդ տուր

Բելգիա – Կիպրոս` 5:0
Գոլերը`  Ֆելայինի 21՛, 66՛, Բենտեկե 35՛, Ազար 67՛, Բատուշայի 80՛

Անդորրա – Բոսնիա և Հերցեգովինա` 3:0
Գոլերը` Ջեկո 13՛, 49՛, 62՛

Այժմ հետո B խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուելսի հավաքականը, որն ունի 11 միավոր: Բելգիան 4 խաղում վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ Բոսնիա և Հերցեգովինան 5 խաղում վաստակած 5 միավորով 5-րդ տեղում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում