Բենիտեսը կարծում է՝ Անգլիան կարող է դառնալ Եվրոպայի չեմպիոն

Բենիտեսը կարծում է՝ Անգլիան կարող է դառնալ Եվրոպայի չեմպիոն

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը, ով նախկինում աշխատել է անգլիական ակումբներում՝ «Չելսիում» և «Լիվերպուլում», կարծում է, որ Անգլիայի հավաքականը կարող է հաղթել Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում։

-Անգլիայի հավաքականի վարպետությունն ու ներուժը բավական մեծ են։ Ռոյ Հոջսոնի գլխավորած թիմում հիանալի ֆուտբոլիստներ են ընդգրկված: Կարծում եմ, որ Անգլիայի հավաքականը կարող է Եվրո 2016-ի չեմպիոն դառնալ,- ասել է Բենիտեսը «Mirror»-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում