Դել Բոսկե. Չեմ կարող ասել, որ Կոստան ուժեղ է մյուսներից

Դել Բոսկե. Չեմ կարող ասել, որ Կոստան ուժեղ է մյուսներից

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ Եվրոպայի չեմպիոնների մարզչական շտաբը շարունակում է վստահել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային։

-Ինձ համար այս կամ այն ֆուտբոլիստն առավելություն չունի մյուսների նկատմամբ։ Շարունակում եմ վստահել Դիեգո Կոստային, քանի որ նա շատ ուժեղ բնավորություն ունի։ Եվ ես չեմ կարող ասել, որ այս կամ այն ֆուտբոլիստը գերազանցում է մյուսներին,-դել Բոսկեի խոսքն է մեջբերում «Cope»-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոստան հայտարարել էր, որ գիտակցում է՝ Իսպանիայի հավաքականի համար իրականում դեռ ոչինչ չի արել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում