Ռիբերին չի շտապում դաշտ վերադառնալ

Ռիբերին չի շտապում դաշտ վերադառնալ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է չմասնակցել Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում կայանալիք հանդիպմանը։

Ոտքի վնասվածքից ապաքինվող ֆրանսիացին չի ցանկանում ռիսկի դիմել, ինչի պատճառով հնարավոր է՝ դաշտ դուրս չգա Գերմանիայի փոխչեմպիոնների դեմ խաղում, որը տեղի կունենա ապրիլի 4-ին։

-Ես վնասվածք ստաալուց հետո չափազանց վաղ սկսեցի աշխատել, իսկ դա սխալ էր։ Արդյունքում նորից սկսեցի ցավեր զգալ, և մարզումների ժամանակ իմ աշխատանքն իսկական աղետ էր,-ասել է Ռիբերին «Sport Bild»-ին։

Հիշեցնենք, որ Ռիբերին վնասել էր կոճի կապանները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում (7:0):

Հետևեք մեզ նաև Telegram-ում