Վալդանոն համեմատել է Կասիլյասին և դե Խեային

Վալդանոն համեմատել է Կասիլյասին և դե Խեային

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի «վառոդամանում դեռ վառոդ կա», և նա դեռ կարող է բարձրագույն մակարդակով խաղալ։ Վալդանոն այդ մասին հայտարարել է, երբ խնդրել են գնահատել «Արքայական ակումբի» կողմից «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային ձեռք բերելու նպատակահարմարությունը։

-Սևիլիայում Իսպանիայի և Ուկրաինայի հավաքականների հանդիպման ժամանակ երկրպագուները վանկարկում էին Կասիլյասի անունը։ Նա ամենավատ ընդունելությանն արժանանում է «Սանտյագո Բեռնաբեուում»։ Դե Խեան փայլուն դարպասապահ է, բայց Կասիլյասն էլ, իմ կարծիքով, միանգամայն մրցունակ է,-ասել է Վալդանոն «Cadena Ser»-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում