Տորրես. Չէի սպասում, որ «Լիվերպուլի» երկրպագուները կերգեն իմ անունը (տեսանյութ)

Տորրես. Չէի սպասում, որ «Լիվերպուլի» երկրպագուները կերգեն իմ անունը (տեսանյութ)

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսն իր զարմանքն է հայտնել «Էնֆիլդ» մարզադաշտում տեղի ունեցած բարեգործական հանդիպման ժամանակ «Լիվերպուլի» երկրպագուների ջերմ ընդունելությունից։

-Դա շատ հուզական պահ էր, ես նույնիսկ չգիտեի՝ ինչպես արձագանքել։ Չէի սպասում, որ երկրպագուները կերգեն իմ անունը։ Ես դեռ չեմ մոռացել «Էնֆիլդում» անցկացրած մեծ հանդիպումները, այն, թե ինչպես էինք պայքարում տիտղոսների համար։ Այդ երգն էլ եմ հիշում, այն միշտ ինձ համար շատ բան է նշանակել։

«Լիվերպուլում» անցկացրած երեքուկես տարիները արմատապես փոխել են իմ կարիերան ու կյանքը։ Նուրից այդ երգը լսելով այն այլևս երբեք չեմ մոռանա,-ասել է Տորրեսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում