Հայ ըմբիշները երկու մեդալ են բերել Ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունից

Հայ ըմբիշները երկու մեդալ են բերել Ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունից

Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում անցկացված մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մարտի 28-ին և 29-ին մեդալների համար պայքարել են հունա-հռոմեական ոճի ըմբիշները:

2014 թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը («Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Արթուր Բարբաշանյան), եզրափակչում գոտեմարտելով վրացի ըմբիշի հետ, դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

2014 թ. բանակայինների աշխարհի չեմպիոն, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը (Գյումրու քաղաքապետարանի հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան) երրորդ տեղի համար պայքարում առավելության է հասել ռուս ըմբիշի նկատմամբ՝ նվաճելով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Այս մասին գրում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում