Զիդանը ցանկություն է հայտնել գլխավորելու Ֆրանսիայի հավաքականը

Զիդանը ցանկություն է հայտնել գլխավորելու Ֆրանսիայի հավաքականը

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ կցանկանար մարզել իր հայրենի Ֆրանսիայի ազգային հավաքականը, որի կազմում դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։ Հիշեցնենք, որ ֆրանսիացիներին այս պահին գլխավորում է Դիդյե Դեշամը։

-Ես ցանկանում եմ ծայրահեղ պարզ լինել։ Իմ նպատակն ու նկրտումը Ֆրանսիայի հավաքականը գլխավորելն է։ Ե՞րբ։ Մի օր։ Իմ առաջ դեռ երկար ժամանակ կա որպես մարզչի,-ասել է Զիդանը «Canal+ Francia»-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում