Ընկերական խաղում Իսպանիան պարտվեց Հոլանդիային (տեսանյութ)

Ընկերական խաղում Իսպանիան պարտվեց Հոլանդիային (տեսանյութ)

Ամստերդամի «Ամստերդամ-Արենա» մարզադաշտում կայացավ Հոլանդիա-Իսպանիա ընկերական հանդիպումը:

Խաղի մեկնարկում դաշտի տերերը գրոհների տաղատարափ կազմակերպեցին Իսպանիայի հավաքականի տուգանային հրապարակում և արդեն 16-րդ րոպեից հետո ունեցան երկու գնդակի առավելությունը: 13-րդ րոպեին Հոլանդիայի հավաքականի կազմում աչքի ընկավ Ստեֆան դե Վրեյը, իսկ 16-րդ րոպեին Դավի Կլասենը երկրորդ գոլն ուղարկեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը:

 

Երկրորդ գոլից հետո ֆուտբոլիստներն ավելի շատ ժամանակ էին անցկացնում դաշտի կենտրոնում, իսպանացիները որոշակիորեն սկսեցին վերահսկել գնդակի տեղաշարժը, բայց ավելին անել չկարողացան: Պատկերն էականորեն չփոխվեց նաև երկրորդ կեսում և ցուցատախտակին մնաց 2:0 հաշիվը:

Ընկերական հանդիպում

Հոլանդիա-Իսպանիա` 2:0
Գոլերը` դե Վրեյ 13՛, Կլասեն 16՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում