Անիգո. Զլատանն ինձ Կանտոնային է հիշեցնում

Անիգո. Զլատանն ինձ Կանտոնային է հիշեցնում

Ֆրանսիական «Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Խոսե Ամիգոն հավատում է, որ ինչքան էլ երկրպագուները չեն սիրում Շվեդիայի հավաքականի և «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, հրաշալի կլիներ, եթե նա մի օր միանար «Մարսելին»։

-Եթե Զլատանը «Մարսելում» խաղար, երկրպագուները շատ կսիրեին նրան։ Նա ինձ հիշեցնում է Կանտոնային։ Կցանկանայի նրան իմ նախկին թիմի կազմում տեսնել,-ասել է Ամիգոն «Le 10 Sport»-ին։

– Կարծում եմ՝ «Մարսելն» այս մրցաշրջանում հաղթելու լավ հնարավորություններ ունի, չնայած «ՊՍԺ»-ն դեռ շատ ուժեղ է,-ամփոփել է մասնագետը՝ անդրադառնալով այս հանգստյան օրերին «Մարսելի» և «ՊՍԺ»-ի միջև կայանալիք հանդիպմանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում