Ուգո Սանչես. «Ռեալում» խաղալու համար Էրնանդեսը պետք է բռունցքը սեղանին խփի

Ուգո Սանչես. «Ռեալում» խաղալու համար Էրնանդեսը պետք է բռունցքը սեղանին խփի

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ուգո Սանչեսը կարծում է, որ թիմի նարձակվող Խավիեր Էրնանդեսը պետք է ավելի ուժեղ խառնվածք դրսևորի, եթե ուզում է խաղային պրակտիկա ստանալ։ Օրերս Էրնանդեսը դժգոհել էր, որ մարզումներին ջանք չի խնայում, սակայն հնարավորություն չի ստանում դաշտ դուրս գալու։

-Ես խորհուրդ եմ տալիս Խավիերին բռունցքը սեղանին խփել և ավելի ուժեղ դարձնել իր բնավորությունը։ Նա խաղում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ակումբում և շրջապատված է շատ ուժեղ ֆուտբոլիստներով։ Նա իրեն չպետք է որևէ մեկից ցածր զգա, հակառակ դեպքում ոչնչի չի հասնի,-ասել է Սանչեսը «ESPN»-ին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում