Ստոիչկով. Չեմ հարգում վան Գալին. նա սրիկա է

Ստոիչկով. Չեմ հարգում վան Գալին. նա սրիկա է

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է ժամանակին հեռացել կատալոնական ակումբից։

– «Բարսելոնայում» հանդես գալու տարիներին մեր գլխավոր մարզիչը Լուի վան Գալն էր: Նրա հետ մեր հարաբերությունները սրված էին: Մի անգամ, երբ վնասվածք ունեի, ես ու կինս «Նոու Կամպ» այցելեցինք, վան Գալը մոտեցավ կնոջս ու հարցրեց, թե նա ինչպե՞ս կարող էր ամուսնանալ ինձ պես մարդու հետ: Կինս պատասխանեց, որ ես 1994 թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր եմ: 1998 թ. ես «Բարսելոնայից» հեռացա հենց վան Գալի պատճառով: Ես նրան չեմ հարգում, նա սրիկա է, – ասել է բուլղարական ֆուտբոլի լեգենդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում