Աերոֆլոտ-օփեն. Տիգրան Պետրոսյանը կես միավորով է զիջում առաջատարներին

Աերոֆլոտ-օփեն. Տիգրան Պետրոսյանը կես միավորով է զիջում առաջատարներին

Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփենում հինգ տուրից հետո A մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 3,5 եւ միայն կես միավորով է ետ մնում չորս առաջատարներից:

Հովհաննես Գաբուզյանն ունի 3 միավոր: B մրցաշարում Տիգրան Քոթանջյանը 4 միավորով չորս այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Վահե Բաղդասարյանը եւ Մանուել Պետրոսյանն ունեն 3,5-ական միավոր: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը վաստակել է 4 միավոր: Այս մասին տեղեկանում ենք «Շախմատային Հայաստան»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում