Արազ Օզբիլիսը սկսել է մարզվել ընդհանուր խմբում

Արազ Օզբիլիսը սկսել է մարզվել ընդհանուր խմբում

Հավաքականների խաղերով պայմանավորված ազգային առաջնություններում ժամանակավոր դադար էր: Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներն աստիճանաբար վերադառնում են հավաքականների մարզաբազաներից և պատրաստվում են Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի` «Կուբանի» հետ խաղին:

«Սպարտակի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր թիմին միացել են Արտյոմ Ռեբրովը, Դմիտրի Կոմբարովը, Եվգենի Մակաևը, Դենիս Դավիդովը, Ջանո Անանիձեն և Յուրա Մովսիսյանը, իսկ հավաքականներ հրավիրված մյուս ֆուտբոլիստները թիմին կմիանան վաղը:

Մուրատ Յակինի սաների այսօրվա մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Մարզման սկզբում նա եղել է թիմակիցների հետ, իսկ հետո անհատական ծրագրով է մարզվել: «Սպարտակի» բժիշկներից Վլադիսլավ Կորնիցկին հայտարարել է, որ թիմի մարզչական և բժշկական անձնակազմերն ուշադրությամբ հետևում են Օզբիլիսի առողջական վիճակին և աստիճանաբար կավելացեն ֆուտբոլիստի ծանրաբեռնավածության աստիճանը:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆւոտբոլիստը 2014 թվականի հունիսին Ալժիր-Հայաստան ընկերական խաղի ժամանակ վնասվածք ստացավ, ապա ենթարկվեց ծնկի խաչաձև կապանների վիրահատության: Դրանից հետո նա որևէ խաղի չի մասնակցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում