Բեյլը և Պեպեն կարող են բաց թողնել «Գրանադայի» հետ խաղը

Բեյլը և Պեպեն կարող են բաց թողնել «Գրանադայի» հետ խաղը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի` «Գրանադայի» հետ խաղին: Պորտուգալացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի, իսկ ապաքինման ժամկետները դեռ հստակեցված չեն:

«AS»-ը հաղորդում է, որ «Գրանադայի» դեմ հանդիպումը կարող է բաց թողնել նաև կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով կրկին մկանային ցավեր ունի Եվրո-2016-ի ընտրական փուլի` Իսրայել-Ուելս (0:3) հանդիպումից հետո

Հավելենք, որ «Ռեալ»-«Գրանադա» հանդիպումը կայանալու է ապրիլի 5-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 14:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում