Իկարդին ցանկանում է մնալ «Ինտերում»

Իկարդին ցանկանում է մնալ «Ինտերում»

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է կարիերան շարունակել միլանյան ակումբում, եթե իհարկե հաջողվի նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել ակումբի ղեկավարության հետ:

-Եթե մենք համաձայնություն ձեռք բերենք, բոլորը երջանիկ կլինեն: Եթե ակումբի ղեկավարությունը ցանկանա ինձ վաճառել, ես կհավաքեմ իրերս և կհեռանամ: Ցանկացած այլ դեպքում ես կմնամ Միլանում, քանի որ երջանիկ եմ այստեղ և ինձ զգում եմ ինչպես տանը,-Իկարդիի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Ավելի վաղ իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Իկարդին մինչև 2019 թվականը նախատեսված պայմանագիր է կնքելու: Իտալիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 27 խաղի, խփել է 15 գոլ, կատարել է մեկ գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում