Ջոկովիչ. Շատ եմ աշխատել այս մակարդակին հասնելու համար

Ջոկովիչ. Շատ եմ աշխատել այս մակարդակին հասնելու համար

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն արդեն 140 շաբաթ գլխավորում է ATP վարկանիշային աղյուսակը: Եվս մեկ շաբաթ, և Ջոկովիչը կկրկնի իսպանացի Ռաֆայել Նադալի ցուցանիշը: Նման հաջողության վերաբերյալ սերբ թենիսիստն իր մեկնաբանությունն է տվել:

-Այս հաջողությունն ինձ տանում է մանկություն, երբ կարիերայիս առաջին օրերին երազում էի` երբ է գալու այն օրը, երբ ես առաջինն եմ լինելու աշխարհում: Ոչինչ հենց այնպես չի լինում: Շատ եմ աշխատել այս մակարդակին հասնելու համար և ավելի շատ եմ աշխատել դիրքս չզիջելու համար:

Նման հաջողություններին մեծ ուշադրություն եմ դարձնում: Շատ հպարտ եմ այս հաջողությամբ, ուրախ եմ, որ այսքան երկար ժամանակ կարողանում եմ մնալ առաջին հորիզոնականում: Հույս ունեմ` կկարողանամ պահպանել կայունությունս և կարգապահությունս, որոնք արդյունքներ կապահովեն,-Ջոկովիչի խոսքը մեջբերված է ATP-ի պաշտոնական կայքից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում