Լևանդովսկի. Ոչ մի հարձակվող չի կարող քայլել խաղադաշտում և սպասել փոխանցման

Լևանդովսկի. Ոչ մի հարձակվող չի կարող քայլել խաղադաշտում և սպասել փոխանցման

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի` «Բորուսսիա Դորտմունդ»-«Բավարիա» խաղից առաջ Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ կապ է պահպանում դորտմունդյան ակումբի նախկին թիմակիցների հետ, սակայն կենտրոնացած է միայն «Բավարիայի» խաղի վրա:

-Դորտմունդում 4 հիանալի մրցաշրջան եմ անցկացրել: Մինչև հիմա կապ եմ պահպանում նախկին թիմակիցներիս հետ, բայց դա չի նշանակում, թե խաղադաշտում 100% նվիրվածությամբ չեմ խաղալու և չեմ պայքարելու 3 միավորի համար:

Գոհ եմ «Բավարիայում» իմ խաղից: Իհարկե, միշտ էլ կարելի է ավելի հաջող հանդես գալ և ավելի շատ գոլեր խփել, բայց ես փորձում եմ մտածել թիմի մասին: Եթե տեսնում եմ, որ կարելի է կողքի անցնել և ազատ տարածություն ստեղծել թիմակցիս համար, այդպես եմ վարվում:

Թիմում իմ դերակատարությու՞նը… Ինձ հետաքրքրում են միայն մարզչի և թիմակիցներիս կարծիքը, այսքանը:  Այժմ ոչ մի հարձակվող չի կարող պարզապես քայլել խաղադաշտում և սպասել փոխանցման: «Բավարիայում» անցկացրած կես տարվա ընթացքում ավելի ուժեղ ֆուտբոլիստ եմ դարձել, քանի որ ամեն օր մարզվում են հիանալի խաղացողների հետ,-ասել է Լևանդովսկին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում