Ժիրուն ցանկանում է գոլերի քանակով շրջանցել Սանչեսին

Ժիրուն ցանկանում է գոլերի քանակով շրջանցել Սանչեսին

«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ցանկանում է թիմակից Ալեքսիս Սանչեսից շատ գոլեր խփել: Երկու ֆուտբոլիստներն էլ այս պահի դրությամբ 13-ական գոլ են խփել:

-Չեմ ցանկանում հիմարություն ասել, քանի որ խոսքերս մամուլում արագությամբ են տարածվում, բայց ինչու՞ ես չշրջանցեմ Սանչեսին: Մենք միասին պայքարում ենք և ինչու՞ մի քանի գոլ ավելի չխփենք թիմին օգնելու համար,-Ժիրուի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:

Օլիվյե Ժիրուն նաև նշել է, որ փորձում է զգույշ արտահայտել Ֆրանսիայի հավաքականում իր դերակատարության մասին:

-Հավաքականի մասին խոսելիս այժմ ավելի զգույշ եմ: Ինձ համար կարևոր է հավաքական հրավիրվելը և թիմին օգնելը: Երբեմն ինձ քննադատում են մտորումներիս համար, ուստի այս թեմայով չեմ ծավալվի,-ասել է Ժիրուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում