Նեդվեդ. Որքան հեռու «Բավարիայից» և «Բարսելոնայից», այնքան լավ

Նեդվեդ. Որքան հեռու «Բավարիայից» և «Բարսելոնայից», այնքան լավ

«Յուվետուսի» սպորտային տնօրեն Պավել Նեդվեդը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի մրցակցի` «Մոնակոյի» վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել և խոսել է մրցաշարի ֆավորիտների մասին:

-Մենք կարող էինք ավելի ուժեղ մրցակից ունենալ, բայց «Մոնակոյին» չի կարելի թերագնահատել: «Արսենալի» հետ խաղերում «Մոնակոյի» ֆուտբոլիստները լավ տպավորություն թողեցին: Ուշագրավ է, որ նրանք ավելի ուժեղ են արտագնա խաղերում, քան սեփական խաղադաշտում:

Ո՞ր թիմի հետ չեմ ցանկանա մրցենք հետագայում: «Բավարիայի» և «Բարսելոնայի»: Որքան հեռու մնանք նրանցից, այնքան լավ: «Բավարիան» և «Բարսելոնան» Եվրոպայի լավագույն թիմերն են, Չեմպիոնների լիգայի գլխավոր հավակնորդները: Նրանք բարձակարգ ֆուտբոլ են ցուցադրում և փայլուն արդյունքների են հասնում:

«Ռեալն» այժմ այն թիմը չէ, որին տեսնում էինք նախորդ մրցաշրջանում, բայց ամեն դեպքում արժանի է մեծ հարգանքի: Պետք չէ նաև մոռանալ, որ մեկ ամսվա ընթացքում շատ բան կարող է փոխվել,-Նեդվեդի խոսքերը մեջբերված են «Football Italia»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում