Ռաուլ. Այժմ Կասիլյասը և Ռամոսը մադրիդիզմի խորհրդանիշներն են

Ռաուլ. Այժմ Կասիլյասը և Ռամոսը մադրիդիզմի խորհրդանիշներն են

«Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը չի սիրում, երբ մադրիդյան թիմին տալիս են «գալակտիկոս» բնորոշումը: Ըստ Ռաուլի` ֆուտբոլն ու «գալակտիկոսն» իրար հետ որևէ առնչություն չունեն:

-Անկեղծ ասած` ես չեմ հասկացել, թե ինչ է նշանակում «գալակտիկոս»: Այդ բառն ինձ դուր չի գալիս: Ես սիրում եմ մաքուր և պարզ ֆուտբոլը, իսկ «գալակտիկոս» բառն այդ ամենի հետ որևէ առնչություն չունի: Ամեն տարի «Ռեալը» գնում է երկրագնդի լավագույն ֆուտբոլիստներին: Երբ ես այդ մարդկանց տեսնում էի աշխատանքի մեջ, մտածում էի. «Ի՞նչ կարող եմ առաջարկել, որպեսզի նրանց օգնեմ ավելի լավ ֆուտբոլիստ դառնալ»,-Ռաուլի խոսքը մեջբերում ենք «Marca.com»-ից:

«Նյու Յորք Կոսմոսում» հանդես եկող ֆուտբոլիստը նշել է, որ այժմ «Ռեալում» նման դերակատարություն ունեն ավագն ու փոխավագը` Իկեր Կասիլյասը և Սերխիո Ռամոսը:

-Իկեր Կասիլյասը և Սերխիո Ռամոսն այսօր մադրիդիզմի խորհրդանիշներն են: Նրանք օգնում են երիտասարդ և արտասահմանցի ֆուտբոլիստներին արագ հարմարվել թիմին: Այս ֆուտբոլիստներն ակումբային մեծահոգության արտացոլումն են,-ասել է Ռաուլը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում