«Սպարտակ»-«Կուբան»` 1:1. Մովսիսյանը 11-մետրանոց վաստակեց (տեսանյութ)

«Սպարտակ»-«Կուբան»` 1:1. Մովսիսյանը 11-մետրանոց վաստակեց (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Սպարտակի» մրցակիցը Կրասնոդարի «Կուբանն» էր:

Մոսկվայում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպման 21-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը փորձեց եզրափակել իր թիմի հակագրոհը, սակայն մրցակցի տուգանային հրապարակում նրա նկատմամբ կանոնները խախտեց Արմաշը: Հանդիպման գլխավոր մրցավար Վիտալի Մեշկովը հյուրերի դարպասին նշանակեց11-մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Դմիտրի Կոմբարովը: «Կուբանը» պատասխան գոլը խփեց երկրորդ կեսում. 61-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Տկաչյովը:

Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և միայն 81-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Դենիս Դավիդովին:

Այս հանդիպումից հետո «Սպարտակն» ունի 36 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Կուբանը» 8-րդ տեղում է` ակտիվում ունենալով 31 միավոր:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Սպարտակ»-«Կուբան»` 1:1
Գոլերը` Կոմբարով 22՛ (11 մ.) – Տկաչյով 61՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում