Ռոսբերգ. Հեմիլթոնին այդքան չէի վճարի

Ռոսբերգ. Հեմիլթոնին այդքան չէի վճարի

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը կարծում է, որ իր թիմակից Լյուիս Հեմիլթոնի պայմանագիրը պետք է չափազանց թանկարժեք չլինի։

Այս տարվա սկզբից աշխարհի գործող չեմպիոն Հեմիլթոնն ընկերության հետ բանակցություններ է վարում նոր պայմանագրի շուրջ՝ պահանջելով տարեկան 50 մլն աշխատավարձ։

-Կարծում եմ՝ Լյուիսն արժանի է բարձր վարձատրության, սակայն ես նրան 200 մլն չէի վճարի,-Ռոսբերգի խոսքն է մեջբերում «Inautonews»-ը՝ հավելելով, որ չի կարող ասել՝ կարո՞ղ է նա դառնալ «Մերսեդեսի» ամենաբարձր վարձատրվող աշխատակիցը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում