Ալոնսոն և Բատոնը տարբեր բոլիդներով են մասնակցել Չինաստանի Գրան-պրիին (լուսանկար)

Ալոնսոն և Բատոնը տարբեր բոլիդներով են մասնակցել Չինաստանի Գրան-պրիին (լուսանկար)

«Մակլարենի» ավտոարշավորդներ Ֆերնանդո Ալոնսոն և Ջենսոն Բատոնը Չինաստանի Գրան-պրիին տարբեր բոլիդներով են մասնակցել:

«Auto Motor und Sport»-ը հավաստիացնում է, որ Բատոնի բոլիդն ունեցել է նոր դիֆֆուզոր, որի գործարկումը նախատեսված էր Բահրեյնի Գրան-պրիից, իսկ Ալոնսոն հանդես է եկել հին բոլիդով: Ըստ վերոնշյալ աղբյուրի` պատճառն այն է, որ Շանհայում կայացած մրցարշավից առաջ «Մակլարենում» պատրաստ է եղել միայն մեկ դիֆֆուզորը:

Հիշեցնենք, որ Չինաստանի Գրան-պրիում Ալոնսոն զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը, իսկ Բատոնը եզրագիծը հատեց 13-րդը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում